Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՆԱՏՕ-ն այսօր և վաղը

ՆԱՏՕ-ն այսօր և վաղը
10.07.2014 | 14:56

Այսօր «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» թեմայով հրավիրված սեմինարի ժամանակ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ մեր հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ՀՀ-ն ինչ ծրագրեր ունի՝ կապված միջազգային տարբեր կառույցների հետ: Նա ասաց, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ ուղղված չէ երրորդ կողմին: Ստեփան Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում այսօր շատ են քննարկումները, թե ուր պետք է գնալ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշեց, որ անվտանգության նոր մարտահրավերները չեն սահմանափակվում որոշակի տարածաշրջաններով, բազմաբնույթ են, անսպասելի և անակնկալ են և բոլորի առջև դնում են սուր, լուծում պահանջող խնդիրներ:
Սամվել Մկրտչյանն ասաց, որ լրանում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի քսանամյակը:
ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի համակարգող Դ. Աֆենտուլին անդրադարձավ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին: Նա նշեց, որ ունեն Հայաստանի հետ համագործակցության ծրագրեր ու հեռանկարներ:
«Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը, ըստ նրա, ճանապարհ հարթեց դեպի խաղաղություն սառը պատերազմից հետո սկսված իրավիճակում:
Նա ասաց, որ ուկրաինական ճգնաժամում ՌԴ-ն ընտրեց ոչ թե համագործակցության, այլ առճակատման ուղին: ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը, ըստ նրա, վերաբերելու է դաշինքի ապագային և համագործակցության հեռանկարներին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ